Մեսսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
«Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսին կարող է Խոսեպ Գվարդիոլային միանալ Մանչեսթերում։ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է հերթական փորձը կատարել՝ արգենտինացի հարձակվողի տրանսֆերը գնելու համար։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
«Քաղաքաբնակների» գլխավոր հաղթաթուղթը Խոսեպ Գվարդիոլան է, ով լավ փոխհարաբերություններ ունի Մեսսիի հետ։ Ինքը՝ մարզիչը, նույնպես պաշտպանում է արգենտինացի ֆուտբոլիստին հրավիրելու գաղափարը։
Նման գործարք կատարելու համար «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է հատկացնել 120 մլն եվրո, ինչը տրանսֆերային նոր ռեկորդ կդառնա։