Սաուդյան Արաբիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է Comic Con
Սաուդյան Արաբիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է փոփ-մշակույթի փառատոն՝ Comic Con:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ երեք օրվա ընթացքում փառատոնն ունեցել է 20 հազար այցելու: Նրանցից որոշները գնացել էին գունավորված դեմքերով և կոստյումներով:
«Նախորդ տարիների համեմատ՝ ժամանցային միջոցառումներն ավելացել են: Այստեղ նախկինում չկար նմանատիպ միջոցառումներ ընտանիք համար, տարբեր սեռի ներկայացուցիչները չէին կարող միասին քայլել, այստեղ չկար ժամանցային միջոցառումներ, չկար շոու»,- ասել է տեղի բնակիչներից մեկը:
Փառատոնն անցկացվել է Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Ջադդի քաղաքում: Փառատոնն ունեցել է իր առանձնահատկությունը. կանայք և տղամարդիկ տարբեր շարքերում էին կանգնած, իսկ շոուն ամեն անգամ ընդհատվում էր, երբ մինարեթից կոչ էր արվում աղոթել: Կրոնական գործիչները փառառոնն անվանել են «սատանայի պաշտամունք»:
Սաուդյան Արաբիան տնտեսական և սոցիալական բարեփոխումների շրջանակում փորձում է զարգացնել զվարճանքի ոլորտը նավթի ցածր գնի պատճառով, որի վրա հենված է երկրի տնտեսությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան