Օքսֆորդի համալսարանը առաջին անգամ կարող է արտասահմանյան մասնաճյուղ բացել
Օքսֆորդի համալսարանն իր 700-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կարող է մասնաճյուղ բացել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս:
Telegraph-ին հղում անելով` «Ռիա նովոստի»-ն գրում է, որ ֆրանսիացի պաշտոնյաներն անցյալ շաբաթ Օքսֆորդ էին ժամանել Փարիզում համալսարանի մասնաճյուղն ստեղծելու առաջարկությամբ:
Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ այս մասնաճյուղը կունենա տեղի ուսումնական հաստատության կարգավիճակ և այդպիսով՝ կպահպանի ԵՄ-ի կողմից ֆինանսավորումը նույնիսկ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:
Նման առաջարկություններ են ստացել նաև բրիտանական մյուս համալսարանները: Համաձայնության դեպքում ուսանողական ավանի շինարարությունը, որն Օքսֆորդը ներկայացնելու է Փարիզում, կարող է սկսվել 2018 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները