«Բանանցը» հաղթանակով ավարտեց ուսումնամարզական հավաքը
Երևանի «Բանանց» ֆուտբոլային թիմը հաղթանակով է ավարտել Թուրքիայում անցկացված ուսումնամարզական հավաքը: Ստուգողական վերջին խաղում թիմը 1-0 հաշվով հաղթանակ է տոնել Տուլայի «Արսենալի» երիտասարդական թիմի նկատմամբ:
«Բանանցի» կազմում 55-րդ րոպեին միակ գոլի հեղինակը դարձել է Էդգար Մովսեսյանը, ով առաջին կեսում փոխարինել էր վնասվածք ստացած Գագիկ Մաղաքյանին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսպիսով, «Բանանցը» հաղթանակներ է տոնել հավաքի վերջին երկու խաղերում, իսկ մինչ այդ երկու պարտություն էր կրել և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի հաշվով: