Մերդինյան. «Կցանկանայի մասնակցել 2020 թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերին»
Եվրոպայի չեմպիոն, սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մրցանակակիր Հարություն Մերդինյանը մտադիր է շարունակել մարզական կարիերան: Այս մասին նա հայտնել է ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում:
«Ինձ լավ եմ զգում: Հավաքականի հետ պատրաստվում ենք Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Առջևում, ինչպես միշտ, ուսումնամարզական հավաքներն են և միջազգային մրցաշարերը: Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է, աշնանը` աշխարհի:
Եթե առողջությունս ու մարզավիճակս թույլ տան, շատ կցանկանայի մասնակցել 2020 թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Հուսով եմ, Ռիոն իմ վերջին հնարավորությունը չէր»,- ասել է Մերդինյանը: