Beeline-ը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր այցելել է «ԱրմենՏել» ՓԲ ընկերություն: Նախարարին ընդունել է Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կողմերը քննարկել են հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ OTT (over-the-top) հավելվածների հետ խստացող մրցակցության պայմաններում, ինչպես մյուս օպերատորների դեպքում, «Beeline»-ի ձայնային ծառայություններից օգտվողների թիվը ևս նվազում է, հետևաբար կրճատվում են եկամուտները: Ֆինանսական կորուստները հատկապես միջազգային զանգերի մասով են:
Որպես հակաքայլ շուկայի մարտահրավերներին` ընկերությունը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը՝ ավանդական ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից անցում կատարելով դեպի թվային ծառայություններ, այն է` բջջային ինտերնետ հարթակում ֆինանսական, հեռուստատեսային և այլ ծառայություններ:
Ռոումինգի գնի վերաբերյալ նախարարի հարցին ի պատասխան, Անդրեյ Պյատախինը հայտնել է, որ «Beeline»-ի կողմից սակագների վերանայում իրականացվել է: Ընկերության տնօրենի խոսքով` ներկայում իրենք Հայաստանում ամենամատչելի ռոումինգ ծառայությունն են մատուցում գրեթե բոլոր ուղղություններով:
Վահան Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է
աջակցելու շուկայում գործող բոլոր օպերատորներին` բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում