Արոնյանը 2-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց
Շարժայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միավորը կիսել է անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Այս տուրում երկրորդ հաղթանակն է տոնել Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով մրցում էր հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել նաև Շահրիյար Մամեդյարովն ու Դին Լիժենը: Տուրի մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով 2 հնարավորից վաստակել է 2 միավոր: Մայքլ Ադամսն ու Շահրիյար Մամեդյարովը առաջատարից հետ են մնում կեսական միավորով և 2-3-րդ հորիզոնականներում են: Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 1 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը: 3-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկն է: