Արցախի Սահմանադրական հանրաքվեն մեկնարկել է
Այսօր ժամը 8։00-ին ԼՂՀ տարածքում և Երևանի ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում բացվել են Արցախի Սահմանադրական հանրաքվեի 280 ընտրական տեղամասերը, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
Նրա խոսքով՝ տեղամասերը բացվել են սահմանված կարգով, առանց միջադեպերի։
«Ժամը 9-ի դրությամբ բացվել է նաև Շուշի քրեակատարողական հիմնարկում տեղակայված տեղամասը»,-հայտնեց Սրբուհի Արզումանյանը։
Նա հիշեցրեց, որ այսօր Արցախում հանրաքվեի ընթացքին հետևելու են 100-ից ավելի միջազգային դիտորդներ։
«Կան նաև բազմաթիվ լրագրողներ՝ այդ թվում արտասահմանցի։ Ընդհանուր աշխատելու են 40 լրատվամիջոցներից շուրջ 80 ներկայացուցիչներ»,- ամփոփեց Սրբուհի Արզումանյանը։
Ինչ վերաբերում է Թալիշից Հայաստան տեղափոխված թլիշցիների քվեարկության կազմակերպմանը, Արցախի ԿԸՀ նախագահը նշեց, որ այն բոլոր թալիշցիները, որոնք ցանկություն կունենան մասնակցել քվեարկությանը, իրազեկված են տեխնիկական հնարավորություններով ապահովվելու մասին, իսկ կազմակերպական աշխատանքները կհոգի տեղական ներկայացուցչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին