Ես էլ, Զարուհին էլ, մնացել ենք այդ գծի վրա. Անահիտ Բախշյան
«Ցավում եմ, որ Զարուհին այս որոշումն այսքան ուշ կայացրեց: Ինչ հիմնավորում հրապարակել է Զարուհին, նույն հիմնավորումը ես եմ ժամանակին ասել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ այսօր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է «Ժառանգության» կուսակցության անդամակցության դադարեցման մասին:
«Չնայած ժառանգական մեր ընկերներն ասում են, որ մենք ենք հեռացել «Ժառանգության» գծից, բայց չեն կարող համոզել: «Ժառանգության» գիծը, ծրագիրը, արևմտամետ պետության մոդելն է, արևմտամետ արժեքները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը: Ես էլ, Զարուհին էլ, մնացել ենք այդ գծի վրա»,- ասաց նա:
Ա. Բախշյանի խոսքով, այն ուժը, որի հետ հիմա համագործակցում է կուսակցությունը, հայտնի չէ, թե ինչ քաղաքական գիծ ունի, Հայաստան պետության տեսլականը որտեղ է տեսնում: Նախկին ժառանգականն ասաց, որ դեռ 2015 թվականին էր տեսել, որ «Ժառանգությունը» շեղվում է իր գծից:
«Դեմ եմ արտահայտվել, բայց փոքրամասնություն ենք եղել»,- ասաց Ա. Բախշյանը:
Նա համոզված է, որ Զարուհի Փոստանջյանը, չլինելով կուսակցությունում, իր ասելիքնն ամեն տեղ կասի:
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյան. Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
- «Ժառանգությունը» ընտրություններին կմասնակցի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով
- Անահիտ Բախշյանը դուրս է գալիս «Ժառանգություն» -ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան