Արմեն Բաղդասարյան. Երբ ընտրությունների արդյունքները հրապարակվեն, հասարակությունը կզարմանա
«Այսօր այն բևեռները չկան, որոնց միջև հասարակությունը պետք է ընտրություն կատարի: Դրա համար հասարակությունն ընտրություն է կատարելու փողի միջև: Բայց սա փողի պայքար չի լինելու»:
«Նախընտրական փուլի մեկնարկ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
«Այնպես չի, որ երկու ուժ պայքարելու են, թե ով ավելի շատ փող կտա մարդկանց: Ոչ, իշխանությունը թույլ չի տա, որ բոլորը հավասար պայմաններում փող բաժանեն: Իշխանությունը կբաժանի, բայց մյուսներին թույլ չի տա, դա կանի ուժային կառույցների, կարծում եմ, ոստիկանության միջոցով»,-միտքը շարունակեց քննարկման բանախոսը:
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով, այս անգամ նախորդների համեմատ տարբերությունը լինելու է ոստիկանության դերի մեծացումը:
«Հիշում եք՝ մի քանի տարի առաջ ոստիկանապետն ասում էր, Կոտայքի մարզը միացնելու ենք Հայաստանին, հիմա էլ ասում է՝ Արարատի մարզն ենք միացնելու, այսինքն ոստիկանությանն ուղղում են այնտեղ, որտեղից վտանգ են տեսնում»,-կարծիք հայտնեց նա:
Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ, երբ ընտրությունների արդյունքները հրապարակվեն, հասարակությունը կզարմանա, քանի որ «Ծառուկյան» դաշինքի ձայներն ավելի քիչ կլինեն, քան ընդունված է կարծել հասարակությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան