Զարուհի Փոստանջյան. Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
Զարուհի Փոստանջյանը հայտարարում է «Ժառանգության» կուսակցության անդամակցության դադարեցման մասին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ,
Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից:
Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»:
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փաստանջյանը եթե ցանկանա, ցուցակում լինելու է առաջին կին թեկնածուն. Ա.Մարտիրոսյան
- Մարտիրոսյանը՝ Փոստանջյանի հայտարարության մասին. «Լավ է արել, ի՞նչ անեմ»
- Զարուհի Փոստանջյան. Ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի
- Զարուհի Փոստանջյան. «Ես մնալու եմ քաղաքականության մեջ». «Հրապարակ»
- Զարուհի Փոստանջյան. Արմեն Մարտիրոսյանն ունի հրաշալի դաստիարակություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին