
Ընտրություններ Արցախում. ժամը 14.00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 48.115 քաղաքացի
Արցախում 14.00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 46.82%-ը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր առավոտյան մեկնարկած Սահմանադրական հանրաքվեին ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 48.115 մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների՝ 46.82%-ը: Այս մասին հայտնում են ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովից:
Ինչպես տեղեկանում ենք, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվից՝ 102.757 վերջին տվյալներով հանրաքվեին մասնակցել է 48.115 քաղաքացի:
Առավոտյան 8.00-ից ԼՂՀ տարածքում և Երևանի ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում բացվել են Արցախի Սահմանադրական հանրաքվեի 280 ընտրական տեղամասերը: Ընտրական գործընթացը դիտարկվում է 100-ից ավել միջազգային դիտորդների, տեղական դիտորդների և ավելի քան 40 ԶԼՄ-ների շուրջ 80 ներկայացուցիչների կողմից: