Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում հանրաքվեի ընթացքը
Աբխազիայի չճանաչված Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Գամիսոնիա Ալեքսեևնան, ով արցախյան սահմանադրական հանրաքվեի շրջանակներում դիտորդական առաքելություն է իրականացնում Արցախի 3/8 ընտրատեղամասում, Panorama.am-ի հետ զրույցում դրական գնահատեց հանրաքվեի ընթացքը և ողջունեց հանրաքվեի անցկացումը:
«Մենք շատ ուրախ ենք, որ նման տոնի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ենք: Այսօր մեզ մոտ պատմական իրադարձություն է և մենք աջակցում ենք հանրաքվեի անցկացումը», - ասաց Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակը:
3/8 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ սահմանադրական հանրաքվեն ընթանում է բնականոն հունով և որևէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել: Այստեղ 10:00 դրությամբ քվեարկել է 80 քաղաքացի:
1/8 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող գերմանացի դիտորդները ևս գոհ էին հանրաքվեի ընթացքից և մեզ հետ զրույցում բարձր գնահատեցին հանրաքվեի կազմակերպչական մակարդակը:
Այս ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Նաիրա Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 10:00 դրությամբ քվեարկել է 67 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ հանրաքվեն ընթանում է բնականոն հունով և որևէ միջադեպ չի գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին