Հաշվի ենք առնում այն օբյեկտիվ գնահատականները, որոնք ներկայացվում են դիտորդների կողմից. Ղուլյան
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն նախօրեին ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահը, կարևորելով հանրաքվեին միջազգային դիտորդների ներկայությունը, նշել է. «Մենք արդեն երրորդ անգամ ենք կազմակերպում հանրաքվե և կարևորում ու հաշվի ենք առնում այն օբյեկտիվ գնահատականները, որոնք ներկայացվում են դիտորդների կողմից»:
Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է Բելգիայի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Սահմանադրության նախագծով նախատեսված կառավարման համակարգի առանձնահատկություններին և պետության գործունեության կարևոր ոլորտներում առաջարկվող փոփոխություններին:
Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին