Արցախում ամփոփվել է հանրաքվեին մասնակցության ցուցանիշը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր առավոտյան մեկնարկած Սահմանադրական հանրաքվեն ավարտվել է. ժամը 20:00-ին ընտրատեղամասերի դռները փակվել են և սկսվել է ձայների հաշվարկման գործընթացը:
ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի ամփոփ տվյալներով՝ Սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 79.380 մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների 75.91%-ը:
Հիշեցնենք, որ առավոտյան 8.00-ից ԼՂՀ տարածքում և Երևանի ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում բացվել են Արցախի Սահմանադրական հանրաքվեի 280 ընտրական տեղամասերը: Ընտրական գործընթացը դիտարկվում է 100-ից ավել միջազգային դիտորդների, տեղական դիտորդների և ավելի քան 40 ԶԼՄ-ների շուրջ 80 ներկայացուցիչների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին