Արցախի նախագահը կարևորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը կարևորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:
Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաև ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրություններ Արցախում. Ժամը 17.00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 65439 քաղաքացի
- Ֆրանսիայից ժամանած դիտորդները գոհ են Արցախի հանրաքվեի ընթացքից
- Բակո Սահակյանը մասնակցեց սահմանադրական հանրաքվեին
- Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում հանրաքվեի ընթացքը