Մրցավար. «Բալոտելլիին հեռացրեցի վիրավորանքի համար»
Ֆրանսիացի մրցավար Տոնի Շապրոնը բացատրել է խաղային դրվագներից մեկում Մարիո Բալոտելլիին խաղադաշտից հեռացնելու իր որոշումը։ Ֆրանսիայի առաջնությունում «Լորյանի» ու «Նիցցայի» խաղում իտալացի ֆուտբոլիստը հերթական կարմիր քարտն է ստացել, ինչը երկրպագուների զարմանքն է հարուցել, քանզի ֆուտբոլիստը կոպիտ գործողություններ չի կատարել։ Ինչպես պարզվել է հետո, Մարիոն վիրավորել է մրցավարին։
«Բալոտելլին անգլերենով վիրավորեց ինձ։ Չեմ փոխանցի, թե կոնկրետ ինչ ասաց, բայց դա բավական տիպիկ է»,- Տոնի Շապրոնի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։