Զլատան Իբրահիմովիչ. «Իմ ու Պոգբայի փոխարինումներն աշխատեցին»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Բլեքբեռն Ռովերսի» նկատմամբ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի արտագնա խաղում 2։1 հաշվով տոնած հաղթանակը։ Շվեդ ֆուտբոլիստն այդ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ՝ օգտագործելով Պոլ Պոգբայի փոխանցումը։ Երկուսն էլ խաղադաշտում հայտնվել էին 62-րդ րոպեին։
«Ինձ ու Պոգբային խաղադաշտ մտցրեցին երկրորդ կեսի ընթացքում, և դա աշխատեց։ Ուրախ ենք, որ հաղթանակ տոնեցինք և շարունակում ենք ելույթներն Անգլիայի գավաթի խաղարկությունում, ինչպես և մյուս բոլոր մրցաշարերում։ Շարունակում ենք աշխատել։ Վստահություն ենք ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ մրցաշրջանի վճռորոշ հատվածից առաջ։ Անգլիայում բոլոր հանդիպումներն անկանխատեսելի են։ Անհրաժեշտ է հնարավորինս քիչ սխալվել։ Գավաթի խաղարկությունում բոլոր խաղերը նման են եզրափակչի։ Շատ հանդիպումներ են ավարտվում հետնապահների հաղթանակներով»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։