Կաշառք առաջարկող քաղաքական ուժն անելիք չունի մեր պետության ճակատագրի հետ. Մանե Թանդիլյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում է Անահիտ Բախշյանը՝ չլինելով կուսակցության անդամ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ կուսակցությունը, կարևորելով կրթության խնդիրները, ցանկացել են իրենց թիմում ունենալ մեկը, ով կարող է բարձրաձայնել այդ խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առաջարկներ անել:
«Այդ տեսլականով հրավիրել են ինձ համամասնական ցուցակ՝ հատկապես կրթական խնդիրները բարձրաձայնելու համար»,- ասաց Ա. Բախշյանը:
Ասուլիսին ներկա «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանն ասաց, որ Հայաստանում կան բազմաթիվ օրակարգային հարցեր, և այդ հարցերը լուծելու համար է իրենց քաղաքական ուժը որոշել մտնել քաղաքական պայքարի մեջ: Նրա խոսքով, իրենք ուզում են քաղաքական սերնդափոխություն անել՝ իրենց հետ բերելով նոր մշակույթ, ունեն բազմաթիվ նոր ասելիքներ:
Մ. Թանդիլյանը նշեց մի շարք ոլորտներ, որտեղ պետք է բարեփոխումներ անել, առանձնացրեց Հարկային օրենսգիրքը, որը, նրա գնահատմամբ, իշխանական լծակ է:
«Հարկային օրենսգիրքը պետք է բերի պետության, տնտեսության զարգացման»,- ասաց նա:
Հարցին, թե քաղաքացին ինչպե՞ս կողմնորոշվի՝ որ ուժին տա իր ձայնը, Ա. Բախշյանն ասաց, որ մարդ ընտրությունը կատարելուց առաջ նախ պետք է ինքն իր համար վերլուծի, թե այդ մարդն, քաղաքական ուժն ընդհանրապես ինչ է արել: Մ. Թանդիլյանը հորդորեց երբեք ձայն չտալ այն մարդկանց, ովքեր որևէ պարագայում, որևէ տեսքով կաշառք են առաջարկում. «Տվյալ քաղաքական ուժն անելիք չունի մեր պետության ճակատագրի հետ»:
Նրա խոսքով, քաղաքացիները չպետք է ներեն այն պաշտոնյաներին, ովքեր ձախողել են:
«Ընտրեք անձնական որոշումներով»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան