Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ճարտարապետն աշխատելու են միասին
«Մնջախաղի պետական թատրոնը կլինի մեր քաղաքի փոքրիկ, գողտրիկ անկյուններից մեկը: Մեր 150 տեղանոց դահլիճը միշտ կլինի ծանրաբեռնված: Բացի ներկայացումներից, կկազմակերպենք նաև համերգներ, ցուցահանդեսներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Նա վստահություն հայտնեց, որ թատրոնը կլինի մի վայր, որտեղ հնարավորություն կունենան զբաղվել այս հինավուրց ժանրով բոլոր այն երիտասարդները, ովքեր զրկված են այդ հնարավորությունից:
Նշենք, որ Մնջախաղի թատրոնը, տասնամյակներ շարունակ չունենալով սեփական տարածք, բեմադրությունները ներկայացվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ Վերջին վերակազմավորումների արդյունքում Ազգային գրապալատը միացել է Հայաստանի ազգային գրադարանին, ՀՀ նախագահի հանձնարարականով, Գրապալատի մինչ օրս զբաղեցրած տարածքը տրամադրվել է Մնջախաղի պետական թատրոնին: Ամբողջությամբ պետական միջոցներով իրականացվող շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկայում:
«Գաղտնիք եմ ուզում բացել. մշակույթի նախարարն առաջարկել էր, որպեսզի այս տարի նախագիծն արվի, եկող տարվա բյուջեով՝ նախատեսված ծախսերը: Նախագահը պնդել է, որ պետք է շինաշխատանքները սկսվեն և ավարտվեն այս տարի»,- ասաց Ժ. Դադասյանը:
Նրա խոսքով, նախարարն ասել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարն աշխատելու է ճարտարապետի հետ, որպեսզի նախագիծը լինի լիարժեք. «Մենք պետք է մտածենք թատրոնի կոնցեպտը: Արդեն ունենք որոշակի պատկերացումներ:
Նա նշեց, որ թատրոնի նոր շենքի նախագծային աշխատանքները կավարտվեն մինչև ամառ, որից հետո կսկսվեն վերանորոգման աշխատանքները:
Դերասանուհի Իննա Հախնազարյանն ասաց, որ 18 տարի աշխատում է այդ թատրոնում, տարբեր բեմերում խաղալուց հետո պարզապես անասելի երջանություն է ունենալ թատրոնի սեփական շենք, երջանկությունը կկրկնապատկվի, երբ սկսվեն վերանորոգման աշխատանքները, կեռապատկվի, երբ արդեն լինեն իրենց բեմում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մնջախաղի թատրոնը սեփական տանիքն ունի
- Երևանի մնջախաղի պետական թատրոնը «Ոսկե Լուսան» միջազգային թատերական փառատոնից վերադարձել է մրցանակով
- «Հույս միշտ էլ կա». նախարարը` Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման մասին
- Ժ. Դադասյան. Անհասկանալի է, որ թատրոնի եզակի ժանրը՝ մնջախաղը, տարիներ շարունակ շենք չունի
- Մնջախաղի պետական թատրոնը վերջապես կունենա իր սեփական տանիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան