Դիտորդները դրական են գնահատում ԼՂՀ-ում ընթացող հանրաքվեի ընթացքը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած Սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևող դիտորդները այս պահի դրությամբ դրական են գնահատում ընտրական պրոցեսի ընթացքը:
3/8 ընտրական տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Եվրոպական ազատ դաշինք բյուրո»-ի անդամ Լակալլե Լորենա Լոպեսը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դրական են գնահատում հանրաքվեի ընթացքը, որևէ խախտումների կամ արտառոց միջադեպերի ականատես չեն եղել: Դիտորդի խոսքով, նման մակարդակով անցկացվող հանրաքվեն արդյունավետորեն կազդի Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ընդհանուր գործընթացների վրա:
1/6 ընտրական տեղամասում էլ դիտորդական առաքելություն են իրականացրել ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգից ժամանած դիտորդները: Ընտրական տեղամասի հանձնաժողովի քարտուղար Ժաննա Գրիգորյանի խոսքով՝ իրենց տեղամասում գտնվելու ընթացքում դիտորդները որևէ խախտում չեն արձանագրել, դրական են գնահատել հանձաժողովի աշխատանքները և քվեարկության ընթացքը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրություններ Արցախում. Ժամը 17.00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 65439 քաղաքացի
- Ընտրություններ Արցախում. ժամը 14.00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 48.115 քաղաքացի
- Ֆրանսիայից ժամանած դիտորդները գոհ են Արցախի հանրաքվեի ընթացքից
- Բակո Սահակյանը մասնակցեց սահմանադրական հանրաքվեին