Խոսեպ Գվարդիոլա. «Վենգերի նկատմամբ վերաբերմունքն անընդունելի է»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր աջակցությունն է հայտնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, ով քննադատության տարափի տակ է հայտնվել վերջին 4 խաղից 3-ում պարտվելու համար։
«Այն, թե վերջին 10 օրը ինչպես են նախկին ֆուտբոլիստներն ու լրագրողները վերաբերվում Վենգերին, անընդունելի է։ Ներկայումս մեր մասնագիտությունը հարգանք չի վայելում, և այն, թե ինչպես են վերաբերվում Վենգերին, անհարգալից է։ Սակայն մենք որոշումներ ենք կայացնում, իսկ դուք կարող եք ասել այն ամենը, ինչ ուզում եք»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։