
Սիրիական բանակը կոչ է արել Հալեպի բնակիչներին վերադառնալ իրենց տները
Սիրիական բանակի հրամանատարությունը հորդորել է Հալեպի բնակավայրերի բնակիչներին վերադառնալ իրենց տները:
«Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը կոչ է արել քաղաքացիներին վերադառնալ իրենց տներն այն բանից հետո, երբ անվտանգությունն ու կայունությունը վերականգնվել է Հալեպի արևելյան մի շարք շրջաններում և գյուղերում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նշված է փաստաթղթում:
Հայտարարության մեջ նաև ընդգծված է, որ «այդ շրջաններում բանակի ստորաբաժանումները համագործակցում են համապատասխան մարմինների հետ՝ ապահովելու անհրաժեշտ պայմանները, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց բնակավայրերը»:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի հարավում գտնվող գազավերամշակման գործարանը վերսկսել է աշխատանքը
- Հալեպում մեկուկես հազար հեկտար տարածք են ականազերծել
- Հալեպը ազատագրված է. «Գանձասար»