Մայորինի. «Բեռլուսկոնիի դարաշրջանին մի քանի շաբաթ է մնացել»
«Միլանի» մարզական տնօրեն Ռոկկո Մայորինին մեկնաբանել է այն մասին տեղեկատվությունը, որ ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մոտ ժամանակներս այն ամբողջությամբ կվաճառի չինացի ներդրողներին։
«Արդյոք ճի՞շտ է այն տեղեկությունը, որ մարտի 3-ին պաշտոնապես կհայտարարվի «Միլանը» չինացի ներդրողներին վաճառելու մասին։ Եթե գործարքը կայանա, ապա «Միլանում» Բեռւլուսկոնիի դարաշրջանի ավարտին մի քանի շաբաթ կմնա։ Սա շատ զգացմունքային պահ է։ 12 տարի աշխատել եմ այս ակումբում, ուստի գիտեմ, թե ինչ եմ ասում»,- Մայորինոյի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին «Միլանը» գնել է 1986 թ. փետրվարին։ Նրա ղեկավարման օրոք ակումբը դուրս է եկել «B» սերիայից ու դարձել ամենահաջողակներից մեկն Իտալիայում։ Նրա ղեկավարությամբ «Միլանը» 8 անգամ երկրի չեմպիոն է դարձել և 5 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը։