Նալբանդյան. Համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան
Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հիմա հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն Երևանը միշտ պատրաստ է մասնակցել նման հանդիպումների: «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մի քանի օր առաջ կայացած Մյունխենի գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցավ իմ հանդիպումը համանախագահների, Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպումներին: Եթե դրանք տեղի չեն ունենում, ապա մեր մեղքով չէ»,-ասել է Նալբանդյանը:
Նախարարի խոսքով, համանախագահների հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել քայլեր խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար:
«Այդ նպատակով առաջիկա շաբաթներին համանախագահները կայցելեն տարածաշրջան»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
- Կայացել է Նալբանդյան-ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ հանդիպումը
- Մոսկվայում նախատեսված Նալբանդյան-Լավրով հանդիպում
- Զախարովա. Մենք ամեն ինչ կանենք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լինի արդյունավետ