«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» կապ են հաստատել Մուսա Դեմբելեի հետ
«Սելթիկի» երիտասարդ հարձակվող Մուսա Դեմբելեն հետաքրքրել է եվրոպական հերթական գրանդներին։ Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, 20-ամյա Դեմբելեն հայտնվել է մադրիդյան «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» տեսադաշտում։ Այդ ակումբների ներկայացուցիչներն անմիջականորեն շփվել են շոտլանդական թիմի խաղացողի հետ և նրանից հետաքրքրվել ապագայի պլանների մասին։ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին», ի դեպ, դեռ պաշտոնապես չեն դիմել «Սելթիկին»։
Հիշեցնենք, որ հունվարին «Սելթիկը» հրաժարվել է Դեմբելեի տրանսֆերը 35 մլն ֆունտ ստեռլինգով վաճառել «Չելսիին»։
Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն 41 խաղ է անցկացրել «Սելթիկի» կազմում, խփել 27 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։