Հանդիպել են նախարարը, ՔԿ պետն ու փաստաբաների պալատի նախագահը
Արդարադատության նախարարություն ու ՀՀ փաստաբանների պալատը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«2017 թվականի փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպում է կայացել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանի միջև:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են փաստաբանական և քրեակատարողական գործունեության առկա հիմնահարցերը, որոնց արդյունքներով մասնակիցներն արձանագրել են, որ
1. չի թույլատրվում խուզարկել փաստաբանին իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս,
2. քրեակատարողական հիմնարկ մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության,
3. քրեակատարողական հիմնարկ մուտք գործող փաստաբանի մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու,
4. քրեակատարողական ծառայությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի քրեակատարողական հիմնարկների այցելուների կողմից հսկիչ անցագրային կետում (պահախուց) թողնված արգելված իրերի պահպանությունն ապահովելու նպատակով,
5. ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման առարկա կդարձնի որոշ իրերի, օրինակ՝ փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան չափանիշների պահպանմամբ համակարգիչների, արգելված իրերի և առարկաների ցանկում ընդգրկված լինելը վերանայելու առումով համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանների հարցով Զոհրաբյան-Հովհաննիսյան հանդիպմանը կմասնակցի նաև Արթուր Օսիկյանը
- Փաստաբաններին խոչընդոտելու հարցերով Արա Զոհրաբյանը կհանդիպի Արփինե Հովհաննիսյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան