Առաջնության արդյունքներով կձևավորվի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին
Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են 88 ըմբիշներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
8 քաշային կարգերում չեմպիոններ են դարձել. 57 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 94 կգ՝ Գեորգի Կետոև, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան:
Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որի անդամները մեր երկիրը կներկայացնեն տարվա կարևորագույն միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: