Երիտասարդ ձյուդոյիստները որոշեցին հաղթողներին
Ավարտվել է ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են 14 մարզադպրոցների և մարզական ակումբների 83 մարզիկներ Երևանի, Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերից և Արցախից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Մրցանակային տեղեր են գրավել հետևյալ մարզիկները. տղաներ՝ 55 կգ՝ Գասպար Հայրապետյան, 60 կգ՝ Մերուժան Սարգսյան, 66 կգ՝ Արման Արամայիսյան, 73 կգ՝ Սամվել Խաչատրյան, 81 կգ՝ Գևորգ Խիթարյան, 90 կգ՝ Գրիգոր Սահակյան, +90 կգ՝ Գոռ Գյունաշյան: Աղջիկներ՝ 48 կգ՝ Իռենա Պետրոսյան, 57 կգ՝ Վարսիկ Գրիգորյան, +57 կգ Աննա Ղազարյան: