Սերգեյ Մովսեսյանը հաջող է հանդես գալիս Բունդեսլիգայում
Գերմանիայում կայացեն են շախմատի Բունդեսլիգայի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները: Գերմանիայի առաջատար «Բադեն» ակումբի կազմում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը 2 տուրերում էլ հաղթանակներ է տոնել: Նրա ակումբն իր երկու մրցախաղերը նույնպես ավարտել է հաղթանակով և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Ընդհանուր առմամբ՝ «Բադենն» իր բոլոր 8 մրցախաղերը ավարտել է հաղթանակով և վաստակել է 16 թիմային միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթացող «Սոլինգեն» ակումբն իր ակտիվում ունի 14 միավոր, իսկ 13 միավոր վաստակած «Հոֆենհայմը» եզրափակում է լավագույն եռյակը: