«Լոռվա ձմեռ 2017» վոլեյբոլի մրցաշարի մասնակիցների թիվն սպասվածից ավելին էր
Վանաձորում կայացել է «Լոռվա ձմեռ 2017» փառատոնի շրջանակներում ձյան վոլեյբոլի մրցաշար։ Նախնական հայտերով գրանցված 8 թիմերի փոխարեն մրցել են 14 թիմեր։ Հանդիպումները կայացել են բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, մրցաշարի հաղթող է դարձել ՖԻՄԱ-1 թիմը (Աշոտ Բալաբեկյան և Սմբատ Գևորգյան)։ Երկրորդ տեղը գրավել է Վանաձորի պետական համալսարանի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի Աջափնյակ համայքի թիմը։
Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, իսկ մրցաշարի լավագույն խոստումնալից մարզիկներ են ճանաչվել և պարգևատրվել Արաբկիր ՄՊՄԴ-ի սաներ Սամվել Ղասաբօղլյանն ու Խաչատուր Ասմարյանը։ ՀՎՖ կողմից Վանաձորի ՄՊՄԴ տրվել են գնդակներ։