Ալիևա Մեհրիբանը՝ ամուսնու փոխնախագահ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ։ Լուրը գրում է «Ռիա Նովոստին»։
Համաձայն Ադրբեջանի սահմանադրության՝ առաջին փոխնախագահը իր վրա է վերցնում երկրի նախագահի պարտավորությունները, եթե նա չի կարողանում դրանք կատարել։ Իսկ մինչ այդ, անցյալ տարվա սեպտեմբերին, Ալիևը հանրաքվեով սահմանադրական փոփոխություններ մտցրեց, որով ստեղծեց փոխնախագահի պաշտոնը և նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց 5-ից՝ դարձնելով 7 տարի։
Ըստ Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության՝ փոխնախագահի պաշտոնը, մինչև Մեհրիբանի նշանակումը, թափուր էր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան