
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը սկսվելու է ապրիլի 21-ից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում հաստատել է մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Փետրվարի 17-ից մինչև մայիսի 21-ը նախատեսված է 77 միջոցառում:
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մարտի 30-ից ապրիլի 9-ը մինչև 18:00-ն:
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է ապրիլի 9-14-ը:
Նախընտրական քարոզչությունը սկսվելու է ապրիլի 21-ից, շարունակվելու է մինչև մայիսի 12-ը ժամը 24:00-ն: