Իշխանությունները պատրաստվում են որոշակի բացահայտումներ անել Սեյրան Օհանյանի մասին. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետևում կանգնած է Սեյրան Օհանյանը: Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինքն է գլխավորում և քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան և այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին:
Թերթի աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչև պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել: Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջև կապը ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է և առողջական խնդիրներ ունի և առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում