«Մարտիկ» հիմնադրամը տնօրինած ՊՆ պաշտոնյան ազատվել է աշխատանքից. ՀԺ
Անցած շաբաթ զբաղեցրած պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը: Այս լուրը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Սեդրակ Սեդրակյանը մոտ 2 տասնամյակ այդ գերատեսչության պաշտոնյա է:
Հարցին՝ արդյոք նրա ազատման հիմքում պարզապես նախարար Վիգեն Սարգսյանի կադրային նոր քաղաքականությո՞ւնն է, կամ գուցե այդ պաշտոնյան ինչ-որ չարաշահումներ կամ խնդիրնե՞ր է թույլ տվել: Չէ որ անցած ամիս «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը բացահայտում էր արել, որ «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինել է հենց Սեդրակ Սեդրակյանը և որ դրա դիմաց նա համապատասխան աշխատավարձ է ստացել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. «Ոչ, ոչ: Պարզապես արդեն տարիքային անհամապատասխանության խնդիր կար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան