17:50 21/02/2017

ՄԻԵԴ-ն ընթացք է տվել «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության դիմումին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիմել է Հայաստանի իշխանություններին՝ կապված «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության դիմումի հետ։

Հայաստանում 1993թ.-ից գրանցված «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը և նրա ղեկավար Արթուր Սիմոնյանը դիմել են ՄԻԵԴ 2013թ.-ի մայիսի 8-ին։ Դիմումատուներին ՄԻԵԴ-ում ներկայացնում է փաստաբան Արա Ղազարյանը։

Հայցվորները դիմել են ՄԻԵԴ՝ հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիման վրա (արդար դատաքննության իրավունք), քանի որ, ինչպես նշվում է, վճռաբեկ դատարանը մերժել է ընդունել իրենց դիմումը տպագրական սխալի պատճառով, որով էլ խախտվել է դատարանի մատչելիության իրավունքը։

Հայցվորները բողոքում են նաև Կոնվենցիայի 9-րդ հոդվածի հիմքով (մտքի, խղճի և կրոնի ազատություն), նշելով, որ առաջին ատյանի դատարանի եզրակացությունը, որով աղանդ բառի կիրառումը հայցվողների հետ կապված արդարացված է, խախտել է կրոնական հարցերում չեզոքություն ու անկողմնակալություն դրսևորելու պետության պարտավորությունը։

ՄԻԵԴ-ը կողմերին ուղղված հարցերում նշում է՝
1․Արդյո՞ք վճռաբեկ դատարանի կողմից դիմումատուների բողոքի մերժումը խախտում է դատարանի մատչելիության իրավունքը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետով։
2․Արդյո՞ք եղել է դիմումատուների՝ կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված մտքի, խղճի և կրոնի ազատության խախտում։ Մասնավորապես, արդյո՞ք առաջին ատյանի դատարանի կողմից դիմումատուների վերաբերյալ «աղանդ» բառի օգտագործումն  արդարացնում է պետության կողմից կրոնական հարցերի վերաբերյալ չեզոքություն ու անկողմնակալություն պահպանելու պարտավորության խախտումը։

ՄԻԵԴ կայքում հրապարակված գործով ներկայացված հանգամանքներում նշվում է, որ 2011թ․-ին իշխանությունները հետաքննություն սկսեցին  Կ․Ա․-ի (Կարեն Արայան- խմբ․) նկատմամբ՝ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու ու անձնական գաղտնիության իրավունքի խախտման մեղադրանքով։ Ըստ մեղադրանքի, Կ․Ա-ն համացանցում հրապարակել էր մասնավոր կյանքին վերաբերող նյութեր, որտեղ նա մասնավորապես սեռական հարաբերություն էր ունենում Ա․Ս․ (Անժելա Սարգսյան-խմբ․) անունով կնոջ հետ։ Միջադեպը առաջացրել էր հանրային մտահոգություն ու հանգեցրել բանավեճի՝ մի կողմից մարդու անձնական կյանքի գաղտնիության հարգման, մյուս կողմից պոռնկագրական նյութեր տարածելու պատասխանատվության հետ կապված։

Այս գործով ԶԼՄ-ներում տեղի են ունեցել բազում հրապարակումներ, որոնց մի մասում եղել են շահարկումներ, որ Ա․Ս․-ն հանդիսանում էր «Կյանքի խոսքի» հետևորդ։ Այնուհետ ԶԼՄ-ներում եղան մեղադրանքներ՝ ուղղված դիմումատուներին, այն շահարկումներով, որ Ա․Ս․-ն ենթադրվում էր կազմակերպության անդամ լինելու մեջ։

2011թ․-ին հոկտեմբերի 19-ին «Իրավունք հետաքննություն» թերթը հրապարակել էր ծաղրանկար, որում կազմակերպության ղեկավար ու ՄԻԵԴ դիմումատու Արթուր Սիմոնյանը պատկերվել է որպես քահանա՝ հագուստի վրա գրված «Կյանքի խոսք»՝ թեքված դեպի կիսամերկ կինը, ով, ըստ երևույթին, Ա․Ս․-ն է։ Թերթի հոդվածքը վերնագրված է եղել «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով»։ Հոդվածում «աղանդ» բառը հասցեագրվել է կրոնական կազմակերպությանը։

Այս նկարը 2011թ․-ի հոկտեմբերի 25-31-ին վերահրատարակվել է «Արգումենտի նեդելի վ Արմեննիի» ռուսալեզու շաբաթաթերթում ու վերնագրվել «История с сектатнтством и порнухой»։ Նշվում է, որ Ա․Ս-ն եթերում ասել է, որ երբեք չի եղել «Կյանքի խոսք»-ի կամ որևէ այլ կրոնական կազմակերպության անդամ։

Գործի փաստական հանգամանքներում նշվում է, որ Իրավունք Հետաքննությունն ու նրա գլխավոր խմբագիրը հետագայում կրկին նմանատիպ հրապարակումներ են արել դիմումատուների վերաբերյալ ու անգամ կոչ արել միանալ ընդդեմ դիմումատուների արշավին։

2011թ․-ի նոյեմբերի 18-ին դիմումատուները դիմել են առաջին ատյանի դատարան ընդդեմ Իրավունք մեդիա ՍՊԸ-ի՝ դատարանից խնդրելով վիրավորանքի հիմքով պարտավորեցնել լրատվամիջոցներին հրապարակել ներողություն ու վճարել փոխհատուցում՝ իրենց արժանապատվությանը հասցված վնասի համար։ Դիմումատուները նաև պնդել են, որ «աղանդ» բառն ունեցել է բացասական իմաստ ու նվաստացրել ու վիրավորել է կրոնական խմբի հետևորդներին։ Նշվում է, որ կրոնական կազմակերպությանն աղանդ անվանելը ազդել է մարդկանց վրա ու խանգարել նրանց դառնալ կազմակերպության հետևորդ։ Դատարան է ներկայացվել «աղանդ» բառի նշանակությունը՝ տարբեր աղբյուրներին հղումներով։

2012թ․-ի մարտի 22-ին պատասխանող կողմը դիմել է Հայ առաքելական եկեղեցուն ու խնդրել պարզաբանել՝ արդյո՞ք եկեղեցին կապ ունի կազմակերպության հետ, թե ոչ, ու արդյո՞ք այն «աղանդ» է։ Հայ առաքելական եկեղեցու պատասխանում նշվել է, որ եկեղեցին ոչ մի կապ չունի կազմակերպության հետ ու որ այն «աղանդ» է, քանի որ նրա հավատամքը շեղված է Հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ հավատից ու սկզբունքներից։

2012թ․-ի մարտի 23-ին տեղի է ունեցել դատական նիստ ու ակտիվիստների բողոքի ակցիա՝ «Ոչ ասենք աղանդների». «Ոչ  Կյանքի խոսքին», «Կյանքի խոսքն աղանդ է» կարգախոսներով։
2012թ․-ի հուլիսի 31-ի վճռում դատարանը մերժել է դիմումատուներին ու գտել, որ վիճարկվող հրապարակումները չեն պարունակում զրպարտչություն կամ վիրավորանք ու պաշտպանել է պատասխանող կողմի խոսքի ազատությունը։

Դիմումատուները 2012թ․-ի նոյեմբերի 8-ին դիմել են վերաքննիչ դատարան, որը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։ 2012թ․-ի դեկտեմբերի 3-ին դիմել են վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով վերաքննիչ դատարանի վճիռը, սակայն բողոքի վերջին պարագրաֆում դատարանից խնդրել են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։

2013թ․-ի հունվարի 16-ի որոշմամբ վճռաբեկ դատարանն անընդունելի է համարել բողոքը՝ վերոնշյալ սխալի հիմքով։ 2013թ․-ի փետրվարին հայցվորները ներկայացրել են նոր ուղղված տարբերակով բողոքն ընդդեմ վերաքննիչ դատարանի, որը մերժվել է վճռաբեկի կողմից՝ ժամկետանց լինելու պատճառով։

ՄԻԵԴ կոմունիկացիայի մեջ մեջբերվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որը կարող է սահմանել ժամկետ՝ ընթացակարգային ճշտումների ու բողոքի կրկին ներկայացման համար։

Հեղինակ՝ Աննա Մկրտչյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}