Սիրիայում փլատակներից դուրս են բերել ողջ մնացած փոքրիկ աղջնակին
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում քաղպաշտպանության ծառայության աշխատակիցները փլատակներից դուրս են բերել ողջ մնացած փոքրիկ աղջնակին: Փրկարարները նրան գտել են լացի ձայնով: «Telegraph»-ի փոխանցմամբ, փոքրիկ Այային տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Առայժմ հայտնի չէ, թե ինչ վնասվածքներ է ստացել աղջիկը:
Հիշեցնենք, որ երեկ Դամասկոսի Բարամքա շրջանի Թիշրին մարզադաշտի վրա մի քանի ռումբ է ընկել: Դրա հետևանքով «Ուասբա» թիմի մեկ ֆուտբոլիստ է զոհվել, վիրավորվել են 13 խաղացողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան