69 հազար 540 հոգի կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին. Սրբուհի Արզումանյան
Ըստ նախնական տվյալների, 69 հազար 540 հոգի(ընտրողների 87.6 տոկոս) կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ այս մասին հայտնեց ԼՂՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Պետք է նշեմ, որ սրանք հանրաքվեի նախնական արդյունքներն են, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 23-ին։ Այնուամենայնիվ, նախնական ու վերջնական արդյունքները գրեթե չեն տարբերվում», - ասաց Սրբուհի Արզումանյանը։
Նա հավելեց, որ ԼՂՀ հանրաքվեի օրենքի համաձայն՝ հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունած, եթե դրան կողմ է քվեարկում ընտրողների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան 1/3-ը։
«Այսպիսով՝ կողմ է քվեարկել 69 540 ընտրող կամ ընտրողների 87,6 տոկոսը։ Դեմ է քվեարկել 7686 քաղաքացի կամ՝ 9,7 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 2202 քվեաթերթիկ կամ 2,3 տոկոսը։ Կարող ենք ասել, որ Սահմանադրության նախագիծն ընդունվել է», - ասաց ԼՂՀ ՀԿՀ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան