Վլադիմիր Եվսեև. «ԼՂՀ-ն դեմոկրատական երկիր է»
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համապատասխանում է միջազգային ստանդարտներին և ԼՂՀ-ն դեմոկրատական երկիր է։ Այս մասին Արցախում Սահմանադրական փոփոխությունների հետընտրական մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչ Վլադիմիր Եսեևը:
Պատասխանելով Panorama.am-ի թղթակցի՝ Լապշինի արտահանձմանը վերաբերող հարցին՝ Եվսեևը նշել է. «Ինչպես գիտեք մենք հիմա բարդ հարաբերություններ ունենք Բելառուսի հետ, Մինսկը ցանկանում է միանգամից նստել մի քանի աթոռների վրա։ Նրանք մի քանի քայլեր են արել, որոնք չի կարելի բարեկամական համարել, չնայած այն հանգամանքին, որ մենք բարեկամական երկիրներ ենք համարում»:
Նրա խոսքով՝ շատ օգտակար կլիներ, որ Հայաստանում չխոսեին միայն Լապշինի հարցի մասին, իհարկե ընդունելի չէ, որ ինչ-որ մեկին նման կերպ արտահանձնում են, եթե անգամ նա ինչ ինչ սխալներ է արել , ի՞նչ իրավունք ուներ Բելառուսը արտահանձնել ՌԴ քաղաքացուն։
«Ցանկալի կլիներ, որ դուք այլ հարցեր էլ բարձրացնեիք, օրինակ Բելառուսում խոսքի ազատության մակարդակի մասին: Ինչպես գիտեք մի քանի բելառուս լրագրողներ, որոնք կողմ էին ՌԴ-ի հետ հարաբերությունների մերձեցմանը, անհիմն ձերբակալվել ու դատապարտվել են, որը խոսքի ազատության կոպիտ խախտում է։ Լապշինի հարցով և դուք և Սփյուռքը պետք է ակտիվորեն օգնի։ Ամեն կերպ պետք է ցույց տանք Մինսկի այն քայլերը, որոնք անօրինական են, որոնք ոչ միայն դատապարտելի են, այլև պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։ Ոչ մի պետություն չի կարող խախտել միջազգային իրավունքները, միայն այն պատճառով, որ այդ պահին դա իրեն ձեռնտու է։ Իմ անձնական կարծիքով, ռուս-բելառուսական հարաբերությունները գնալով վատանալու են և գուցե Բելառուսը դուրս գա ԵԱՏՄ-ից», - եզրափակել է Եվսեևը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկ Էնգել. Արցախի հանրաքվեն համապատասխանում է Արևմտյան Եվրոպայի չափանիշներին
- Արցախում ամփոփվել է հանրաքվեին մասնակցության ցուցանիշը
- Դիտորդները դրական են գնահատում ԼՂՀ-ում ընթացող հանրաքվեի ընթացքը
- Ֆրանսիայից ժամանած դիտորդները գոհ են Արցախի հանրաքվեի ընթացքից
- Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում հանրաքվեի ընթացքը