Մի խումբ հայ շախմատիստներ կմասնակցեն «Աերոֆլոտ Օփենին»
Մոսկվայում մեկնարկում է «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարը: Ավանդաբար մասնակիցների թվում շատ են Հայաստանի ներկայացուցիչները: Մրցաշարի գլխավոր` «A» խմբում, հանդես կգան գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը:
«B» խմբում հանդես կգան գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Գևորգյանը, պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը և մի շարք այլ շախմատիստներ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, «Աերոֆլոտ Օփենին» յուրօրինակ կերպով կմասնակցի ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը, ով միաժամանակ կխաղա «B» և «C» խմբերում: