Կներկայացվեն Ապարանի 12 ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումները
«Հովեր» պետական կամերային երգչախումբը Վահագն Հայրապետյան տրիոյի հետ համատեղ (Վահագն Հայրապետյան` դաշնամուր, վոկալ, Արմեն Հովակիմյան` կոնտրաբաս, Արման Մնացականյան` հարվածային գործիքներ) փետրվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում երկրորդ անգամ հանդես կգան «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագրով խմբերգային նախագծով:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համերգին կներկայացնեն Ապարանի 12 ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումները: Երգերն ընտրված են Ալինա Փահլևանյանի ժողովածուներից: Մշակումները կատարել է Վահագն Հայրապետյանը:
Օրերս ծրագիրը ներկայացվել է նաև Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում` «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում: