Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել
Շարժայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարը: տեղի են ունեցել երրորդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կարճատև պայքարից հետո հաշտություն է կնքել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
3-րդ տուրի 9 պարտիաներից միայն մեկն է հաղթական ավարտ ունեցել: Հիկարու Նակամուրան առավելության է հասել Ռիչարդ Ռապորտի նկատմամբ: 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով 3 հնարավորից վաստակել է 2.5 միավոր:
3 շախմատիստներ` Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսն ու Շահրիյար Մամեդյարովը, վաստակել են 2-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր և կիսում է 5-րդ հորիզոնականը: 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի չեմպիոն Ալեքսանդր Ռևազանցևը: