Մեթ Վարդանյանի վաստակած 5 միավորը կարևոր նշանակություն ունեցավ իր թիմի համար
ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի հերթական տուրում «Վինտվորտը», որի կազմում հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 74-73 հաշվով առավելության է հասավ «Ռոջեր Վիլիամսի» նկատմամբ, Մեթ Վարդանյանը խաղադաշտում անցկացրել է 20 րոպե և վաստակել 5 միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 79-55 հաշվով առավելության է հասել «Լոուրենսի» նկատմամբ: Արսլանյանը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե և վաստակել 3 միավոր:
«Ջոնսոն Ուելսը» 86-87 հաշվով պարտվել է «Էմանուելին»: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը պարտվող թիմի կազմում խաղադաշտում անցկացրել է 19 րոպե և վաստակել 3 միավոր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 64-63 հաշվով հաղթել է «Տեմպլին»: Էնոչը խաղադաշտում անցկացրել է 10 րոպե և վաստակել 4 միավոր: 26 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտը» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: