Ռեշֆորդ. «Մխիթարյանի փոխանցումն արտակարգ էր»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բլեքբերնի» նկատմամբ տոնած հաղթանակի, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցման մասին, որից հետո իրեն հաջողվել էր հավասարեցնել հաշիվը: Այս մասին տեղեկացնում է express.co.uk-ը:
«Արտակարգ փոխանցում էր: Մրցակցի ֆուտբոլիստներից շատերը նրա կողքին էին, սակայն բարձրացրեց գլուխը և տեսավ ինձ, իսկ ես կարողացա հավասարեցնել հաշիվը: Երբեմն դժվար է եզրափակել նման գրոհները, բայց ես ամբողջ ժամանակ մտածում էի այն մասին, որ մենք կպարտվենք, եթե ես գոլ չխփեմ»,- ասել է Ռեշֆորդը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այդ խաղում հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»: