Ռոստոմյանը հաշմանդամություն ունեցող մարզիկներին նվիրել է մարզասարք
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է պարականոե մարզաձևով մարզվող հաշմանդամություն ունեցող մարզիկներին: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարը ողջունել է մարզիկներին` իրենց մարզաձևին հավատարիմ լինելու և մարզումները շարունակելու համար:
«Սպորտը ակտիվ կենսակերպ վարելու լավագույն միջոցն է: Շարունակեք մարզվել, կոփել մարմինը, իսկ մեր գերատեսչությունը կփորձի աջակից լինել ձեզ»,- ասել է Ռոստոմյանը:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել նախարարին ջերմ ընդունելության, ինչպես նաև աջակցությամբ համար, ում նախաձեռնությամբ մարզիկներին տրամադրվել է պարականոեով մարզվելու մարզասարք: