Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը: Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 փուլում մրցելու է Տայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինի հետ: Մեր մյուս 4 բռնցքամարտիկները պայքարը սկսելու են 1/8 փուլից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
75 կգ քաշային Արման Դարչինյանը մրցելու է անգլիացի մարզիկի հետ: Մյուս 3 բռնցքամարտիկներին` 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանին, 56 կգ քաշային Վահե Բադալյանին և 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանին բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչներ: Հայաստանը մրցաշարին մասնակցում է 9 բռնցքամարտիկով: