«Կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր». ՀԵԲ
Այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է միջանկյալ եզրակացություն Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ։
«Մեր դիտարկումների արդյունքում՝ կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր և այն քաղաքացիների կողմից համարվում էր անհրաժեշտություն՝ Ադրբեջանի կողմից աճող ռազմական վտանգի պայմաններում՝ հատկապես 2016-ի ապրիլին տեղի ունեցած դեպքերից հետո։ Արդյունքները հստակորեն արտահայտում են մարդկանց ընտրությունը, այդուհանդերձ, որոշ զարգացումների հստակ անհրաժեշտություն կա, որը կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ տեղական և միջազգային վստահության աճին»,- կազմակերպության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ամփոփել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը։
Աղբյուրը հայտնում է նաև, որ միջանկյալ եզրակացությունը հասանելի է կազմակերպության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ ամբողջական եզրակացությունը կներկայացվի մի քանի շաբաթից։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան