«Թել-Սել»-ը վերսկսել է ընդունել Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումները
Beeline-ը և «Թել-Սել» ընկերությունը տեղեկացնում են, որ վերականգնվել է Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը Telcell վճարային տերմինալներով` առայժմ գործող պայմաններով:
Beeline Հայաստան, Հասարակայնության հետ կապերի ծառայությունից միաժամանակ հայտնում են, որ մարտի 1-ից Beeline-ի ծառայությունների համար մինչև 999 դրամ վճարումները կընդունվեն 35 դրամ միջնորդավճարով, 1000 և ավելի դրամ վճարումները՝ առանց միջնորդավճարի:
«Beeline-ի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամ աշխատում է մեր բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ և հարմար և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին։ Այսօր դեռևս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչև կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեր նպատակն անփոփոխ է` վճարումների մատչելիության և սպառողների հարմարավետության ապահովումը: Մենք ստանձնեցինք հավելյալ պարտավորություններ՝ հաճախորդների սպասարկման մակարդակի և մեր գործընկերների հետ համագործակցության կայունության պահպանման նկատառումով: Էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայի զարգանցման ներկա փուլում հատկապես անհրաժեշտ է սպառողների վստահության անսասանությունը, ինչին էլ ուղղված է «Թել-Սելի» քաղաքականությունը»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ բաժանորդները կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի մեր վաճառքի գրասենյակներում, բանկերում, մեր կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը
- Beeline-ը վաղվանից դադարեցնում է Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունումը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում