Արցախում տեսնում ենք իրական ժողովրդավարություն և խոսքի ազատություն. ԵԽ նախկին պատգամավորը
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նախօրեին ընդունել է Բասկերի երկրի ներկայացուցիչներ՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախկին պատգամավոր Ինակի Ֆերնանդես Իրազաբալբեիտային, Իսպանիայի և Բասկերի երկրի խորհրդարանների նախկին անդամ Ռաֆա Լարեյնային, Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիային և Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալային: ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհրդարանի նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց՝ Արցախում դիտորդական առաքելություն կատարելու հրավերն ընդունելու համար և նշել, որ յուրաքանչյուր նման միջոցառում՝ լինի հանրաքվե կամ ընտրություն, քաղաքական քննություն են երիտասարդ պետության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ինակի Իրզաբալբեիտան ընդգծել է, որ Արցախը և Բասկերի երկիրը կիսում են նույն արժեքները՝ ի դեմս խաղաղության ու ժողովրդավարության:
«Այստեղ մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն և խոսքի ազատություն»,-նշել ԵԽ նախկին պատգամավորը:
Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա դա Լակալան, ներկայացնելով իր դիտարկումները հանրաքվեի ընթացքում, նշել է, որ օրվա ընթացքում եղել է 14 ընտրատեղամասում և ականատես է եղել գործող ժողովրդավարության:
«Այստեղ կան ժողովրդավարական տարրեր և արժեքներ, որոնք մեզ մոտ բացակայում են: Ես հիացած եմ հատկապես Սահմանադրության նախագծի 36-րդ հոդվածով, որտեղ նշվում է, որ եթե զավակը վճարունակ է, ապա պարտավոր է հոգ տանել իր ծնողների մասին: Դրանք վեհ արժեքներ են, որոնք, ցավոք սրտի, մեզ մոտ իսպառ վերացել են»,-ընդգծել է Լորենա Լոպեսը:
Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիան, ով առաջին անգամ է Արցախում, կարևորել է այն փորձը, որը այս օրերի ընթացքում կուտակել է Լեռնային Ղարաբաղում.
«Ես այսօր հասկացա՝ կապ չունի բնական ռեսուրս ունես, թե ոչ, հարուստ ես, թե ոչ, կարևորը կայունությունն է համոզմունքներում և արժեքներում, ինչը դուք ունեք: Չնայած այդքան զրկանքներին ու կորուստներին՝ դուք չեք կորցրել ձեր ինքնությունը և տնօրինում եք ձեր ճակատագիրը: Մենք պատրաստրաստակամ ենք օգնելու ձեզ ինքնորոշման իրավունքը պաշտպանելու գործում»,-նշել է Խոսե Մարի Էտչեբերիան:
Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը հեռանակարային է գնահատել Բասկերի երկրի հետ հետագա համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին