Մարտիրոսյանը միայն բարին է մաղթում Փոստանջյանին
«Արդեն թևակոխում ենք ակտիվ քարոզարշավի փուլ և հույս ունեմ, որ այն լայնամասշտաբ հարձակումը, որ եղավ Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան դաշինքի վրա, մի փոքր կանգ կառնի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ դաշինքի ստեղծման վրա զարմանալու ոչինչ չկա և իրենք ծրագրային դրույթներից բացարձակապես շեղվելու խնդիր չեն ունեցել:
Մարտիրոսյանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի՝ կուսակցությունից հեռանալու հայտարարությանը:
«Զարուհի Փոստանջյանի դուրս գալը ծափողջյուններով չէ, որ կարելի է դիմավորել, սակայն խորին հարգանքով եմ վերաբերում նրա այդ քայլին: Մենք բավականին երկար տարիներ ենք միասին անցկացրել, միասնական պայքարի շրջանակներում: Համամիտ չեմ նրա այն տեսակետին, որ մենք մեր սկզբունքներից հեռացել ենք, դա հնարավոր չէ, անգամ տեխնիկապես: Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացել է արժեքների համակարգով կուսակցություն ստեղծել, որտեղ մարդիկ գալիս են իսկապես պայքարելու, այսօր այդ մարդիկ շարունակում են մնալ կուսակցությունում և առաջնորդվել ընդհանուր գախափարախոսությամբ և սկզբունքներով: Այսօր մենք միայն բարին կարող ենք մաղթել Փոստանջյանին, կյանքը փոփոխական է և կարող է մեր ճանապարհները նրա հետ կրկին խաչվեն»,-նշեց «Ժառանգության» փոխնախագահը:
Մարտիրոսյանը հույս ունի, որ ընտրություններից հետո իրենք կլինեն իշխանությունում և բարիկադի մի կողմում չի կանգնի Էդուրարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի ու Հովհաննես Սահակյանի հետ:
Ինչ վերաբերում է կուսակցության համամասնական ցուցակին ու Րաֆֆի Հովհաննիսյանի 11-րդ տեղում գտնվելուն, նա ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունն էր լինել 11-րդ տեղում, ինչը մեկնաբանելու կարիք չկա, նա վստահ է, որ 11-ն էլ անցողիկ է, և նպատակահարմար է գտել, որպես որոշակի փորձ ունեցողի՝ ինձ տեսնել 2-րդ տեղում»:
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյան. Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
- Մարտիրոսյանը՝ Փոստանջյանի հայտարարության մասին. «Լավ է արել, ի՞նչ անեմ»
- Զարուհի Փոստանջյան. Ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի
- Զարուհի Փոստանջյան. Արմեն Մարտիրոսյանն ունի հրաշալի դաստիարակություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին